Ուկրաինայի ԱԾ–ն պայթյուն է նախապատրաստում Խարկովի մարզի հացահատիկի պահեստում

Հացահատիկ
Նախապատրաստվող սադրանքի մանրամասները հրապարակվել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության էջում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների՝ հունվարի 20-ին արևմտագերմանական Ռամշտայնում կայանալիք հանդիպման նախաշեմին լայնածավալ սադրանք է նախապատրաստվում։
Ծրագրվող դիվերսիայի մանրամասներն այսօր հրապարակել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը` հղում անելով Ուկրաինայում մարդասիրական արձագանքման գծով ՌԴ միջգերատեսչական համակարգող շտաբի տվյալներին։
Նշվում է, որ Կարաիչնոյե բնակավայրում 30 մասնագետի ուժերով հացահատիկի պահեստի ականապատում է իրականացվում։ Օբյեկտի սեփականատերը Ուկրաինայի անվտանգության ծառայության արտահաստիքային աշխատակից Վ. Ուվարովն է։ Հայտնի են նաև խմբի ղեկավար Ա. Տկաչուկի և բոլոր անդամների տվյալները, ինչպես նաև տեղակայման վայրը` Վոլչանսկ քաղաքի զինկոմիսարիատ, Դուխովնայա փ., տուն` 19։
Հացահատիկի պահեստը պայթեցնելուց հետո ՌԴ–ն մեղադրվելու է Ուկրաինայում հացահատիկի պաշարների միտումնավոր ոչնչացման, պարենի դեֆիցիտ ստեղծելու և հացահատիկային գործարքը ձախողելու մեջ։ Արևմտյան ԶԼՄ–ներում միջադեպը ներկայացվելու է որպես ՌԴ զորքերի հերթական չարագործություն, որը միջազգային հանրության կոշտ պատասխան է պահանջում։
Այսպիսով`Կիևի իշխանությունները փորձելու են ուժեղացնել ճնշումը արևմտյան երկրների հանրային կարծիքի նկատմամբ` Ուկրաինայի ԶՈւ–ի համար ժամանակակից սպառազինության և զինտեխնիկայի նոր խոշոր մատակարարումներ ստանալու համար։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 328-րդ օրը։