Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը երեք խորհրդական ունի, որոնցից երկուսն աշխատում են հասարակական հիմունքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել Սուրեն Մաղաքյանը։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Մաղաքյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»,– ասված է որոշման տեքստում:
Նշենք, որ Փաշինյանը ևս երկու խորհրդական ունի` Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանը և Ալեքսանդր Ավետիսյանը (հասարակական հիմունքներով)։