ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Բելառուս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում Բելառուսի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Ցավով տեղեկացա ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի մասին, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել»,– ասված է հաղորդագրությունում։
Լուկաշենկոն իր և ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել զոհվածների բարեկամներին և հարազատներին։ Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել ողբերգական միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով հրդեհի մասին, հայտարարեց, որ փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5–լիտրանոց տարան բացել և լցնել վառարանի մեջ։