Հրդեհ մոսկովյան տաճարի տարածքում. կա տուժած

Կրակն արդեն չեզոքացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Մոսկվայի հյուսիսում գտնվող Կրոնշտադտի զբոսայգում հրդեհ է բռնկվել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչության կայքին։
«Հրդեհ է բռնկվել 100 քմ տարածքում։ Հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի փայտե շինությունում։ Դեպքի մասին ահազանգը հատուկ ծառայությունում ստացվել է ժամը 3.53-ին: Հրդեհն արդեն չեզոքացվել է։
Մոսկվայի կենտրոնում յոթ մարդ է մահացել հրդեհի հետևանքով
Բաց աղբյուրների տվյալներով՝ այս հասցեում է գտնվում Կրոնշտադտի Հովհաննես տաճարը։