Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, կան զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով կա 15 զոհ, ևս 3 զինծառայողի վիճակը ծանր է