ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ Արարատի մարզի Երասխի ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ե. Շ.–ի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155–րդ 1-ին մասով (սպանության փորձ)։
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին` ժամը 10։50-ի սահմաններում պայմանագրային զինծառայող Ե.Շ–ն ոտքի շրջանում` աճուկային հատվածում։ Ներկայում զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար։