ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 15 զինծառայողներ, 3 զինծառայողների վիճակը գնահատվում է ծանր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` նշելով, որ տվյալները նախնական են։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։