Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները

Եվրախորհրդարանի
Խորհրդարանականները հակաիրանական պատժամիջոցների ընդլայնման անհրաժեշտությունը բացատրել են որպես պատասխան«Ռուսաստանին ռազմական աջակցության համար»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները` մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանին իբրև թե ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
«Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են անում ընդլայնել պատժամիջոցների ցանկը այն բոլոր անձանց, նրանց ընտանիքների անդամների և այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, ներառյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, նախագահ Իբրահիմ Ռայիսին, գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնտազերին և ԻՀՊԿ-ի հետ կապված բոլոր կառույցները»,-նշվում է փաստաթղթում:
Խորհրդարանականները հակաիրանական պատժամիջոցների ընդլայնման անհրաժեշտությունը բացատրել են որպես պատասխան «Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար»՝ «անօդաչու թռչող սարքերի շարունակական մատակարարումներով և Ռուսաստանին երկիր-երկիր դասի հրթիռներ մատակարարելու ծրագրերով»:
Եվրամիությունը անցյալ տարվա հոկտեմբերին պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների դեմ՝ երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Ի թիվս այլ կազմակերպությունների՝ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Իրանի բարքերի ոստիկանությունը:
2022 թ. նոյեմբերին ԵՄ-ն ընդլայնել է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խաթարելու համար» սահմանված անհատական պատժամիջոցների ցուցակները՝ ավելացնելով Իրանի երկու քաղաքացու և երկու իրանական կազմակերպություն՝ Ռուսաստանին իբր անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեղադրանքներով:
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է պատրաստում
Դեկտեմբերին ԵՄ խորհուրդը Իրանի դեմ անհատական պատժամիջոցների ցանկն ընդլայնել է այդ երկրի ներքին իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանին իբր օգնություն ցուցաբերելու համար՝ ավելացնելով 20 ֆիզիկական անձանձ և մեկ կազմակերպություն:
Պատժամիջոցները նախատեսում են դեպի Եվրամիություն ուղևորությունների արգելք և եվրոպական տարածքում բոլոր ակտիվների սառեցում:
Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը, իբր, անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր մատակարարել է, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ: