ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Էստոնիայի կառավարությունը այսօր կայացած նիստում հավանություն է տվել պաշտպանության նախարար Հաննո Պեվկուրի առաջարկին՝ Ուկրաինային տրամադրել 113 մլն եվրո ընդհանուր գումարի ռազմական օգնություն, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
«Էստոնական ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է հաուբիցներ, զինամթերք, հրետանային աջակցության մեքենաներ և նռնականետեր՝ ընդհանուր 113 միլիոն եվրո արժողությամբ։ Այսպիսով, Էստոնիայի ռազմական օգնությունն Ուկրաինային կավելանա մինչև 370 մլն եվրո կամ երկրի ՀՆԱ - ի 1 տոկոսից մի փոքր ավելի», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը չի նվազեցնում Էստոնիայի պաշտպանունակությունը։
Ավելի վաղ Էստոնիան Ուկրաինային մատակարարել էր Javelin հակատանկային համալիրներ, հաուբիցներ, հակատանկային նռնականետեր, ականանետեր, տրանսպորտային միջոցներ, կապի միջոցներ։ Գերմանիայի հետ համագործակցելով՝ Տալլինը Ուկրաինային է փոխանցել երկու դաշտային հիվանդանոց և 15 միլիոն եվրոյի դեղորայք։