ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը «անօգուտ զբաղմունք» է անվանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլտոնի կոչերն այն մասին, որ առաջիկա ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելու դեպքում պետք է հարցականի տակ դնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Քալընը գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Բոլտոնը, որն ավելի վաղ խոստովանել էր, որ աջակցում է հեղաշրջումներին, ՆԱՏՕ-ին կոչ է արել միջամտել Թուրքիայի ընտրություններին։ Թուրք ժողովրդի ժողովրդավարական կամքը հոգածության տակ վերցնելու փորձը անօգուտ զբաղմունք է», - գրել է Քալընը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է հարցականի տակ դրվի 2023 թվականին, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվի:
Թուրքիան ՆԱՏՕ-ին միացել է 1952 թվականի փետրվարի 18-ին՝ դաշինքի ստեղծումից երեք տարի անց։