Ռուսական զբոսանավը Թուրքիայում բախվել է նավամատույցին

Նավ
Ըստ տեղեկությունների` պատահարի պահին նավում եղել է 668 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսական «Astoria Grande» զբոսանավը Թուրքիայի Ամասրա նավահանգստին մոտենալիս բախվել է նավամատույցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Habertürk» հեռուստաընկերությանը։
Նշվում է, որ բախման պատճառը փոթորիկն է եղել։
Նախնական տվյալով` տուժածներ չկան։
Առափնյա պահպանության թիմերը անվտանգության միջոցներ են ձեռնարկել։
Ըստ ԶԼՄ–ի` պատահարի պահին նավում եղել է 668 մարդ, որից 385-ը` ուղևոր, 283–ը` անձնակազմի անդամ։
Կիևի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը և նրա տեղակալը