ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է Հայաստանի ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է Հայաստանի ՊՆ
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հանդիպումը:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը, հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է Հայաստանի ՊՆ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Խավիեր Կոլոմինա Պիրիսին մի շարք այլ հանդիպումներ էր ունեցել, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։