Կիևի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը և նրա տեղակալը

Ուղղաթիռի պայթյուն Կիևի մարզում
Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնում են, որ զոհերի թվում 3 երեխա կա, 12 երեխա էլ վնասվածք են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը մահացել են Կիևի մարզի Բրովարի քաղաքում, մակապարտեզի մոտ տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կիևի մարզի ոստիկանության խոսնակ Իրինա Պրյանիշնիկովային։
Զոհերի ընդհանուր թիվը հասել է 16-ի, 22-ը մարդ վիրավորվել է։ Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնում են, որ զոհերի թվում 3 երեխա կա, որոնք հավանաբար հարակից մանկապարտեզում են եղել։ Երեխաներից 12–ը տուժել են։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան հայտնել էր Բրովարիում մանկապարտեզի և բնակելի շենքերի մոտ ուղղաթիռի կործանման մասին։ Մանկապարտեզի աշխատակիցներն ու սաները տարհանվել են։
Տեղում աշխատում են ոստիկանությունը, փրկարարները։