Կանադան 200 զրահամեքենա կփոխանցի Ուկրաինային

Զրահամեքենա
Օգնությունը գնահատվում է ավելի քան 90 միլիոն դոլար և Ուկրաինային է հատկացվել լրացուցիչ 500 միլիոն դոլարի ռազմական օգնության շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Կանադան Ուկրաինային 200 զրահամեքենա կփոխանցի։ Տեղեկությունըհայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով Կանադայի կառավարությանը։
«Այսօր պաշտպանության նախարար Անիտա Անանդը գտնվում է Կիևում՝ Ուկրաինայում, որպեսզիհաստատի Կանադայի անսասան համերաշխությունն Ուկրաինայի հետ և հանդիպի ուկրաինացի պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Նախարար Անանդը հայտարարել է, որ Կանադան Ուկրաինային 200 «Senator» զրահամեքենա կփոխանցի», – նշված է հրապարակման մեջ։
Այդ օգնությունն ավելի քան 90 մլն դոլար է գնահատվում և հատկացվել է Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլարի ռազմական օգնության շրջանակում, ինչի մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր 2022 թվականի նոյեմբերին:
Ավելի վաղ Կանադայի վարչապետը Ուկրաինայի իշխանությանը ռազմական մատակարարումների խոստում էր տվել և ասել, որՕտտավան կուսումնասիրի զենքի մասին ուկրաինական կողմի բոլոր խնդրանքները։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ կողմերը դեռ չեն քննարկել Կիևին «Leopard 2» տանկերի տրամադրումը:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 327-րդ օրը։