Հայաստանը դրական է վերաբերվում ԵՄ դիտորդական երկարաժամկետ առաքելության ուղարկելուն

Արխիվային լուսանկար
Միրզոյանը նաև դրական գնահատեց ԵՄ նախորդ` առաքելության ջանքերը` նշելով, որ այն կարևոր գործառույթ կատարեց Հայաստան–Ադրբեջան սահմանին` լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանը դրական է վերաբերվում Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական նոր, երկարաժամկետ առաքելություն ուղարկելու քննարկմանը։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անշուշտ մենք դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ–ի կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»,– ասաց նախարարը։
Միրզոյանը նաև դրական գնահատեց ԵՄ նախորդ առաքելության ջանքերը` նշելով, որ այն կարևոր գործառույթ կատարեց Հայաստան–Ադրբեջան սահմանին` լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում։
Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։
Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:
Լավրովը կասկածներ է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության արդյունավետության վերաբերյալ