ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր երևանյան էլեկտրական ենթակայաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Երևանյան էլեկտրական ենթակայաններից մեկում բռնկված հրդեհը
Ահազանգը ստացվել է հունվարի 18-ին` ժամը 09:33-ին։ Հայտնել են, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի ետնամասում գտնվող ենթակայանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Երևանյան էլեկտրական ենթակայաններից մեկում բռնկված հրդեհը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։19-ին, մարվել 10։27-ին։ Էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), աղբ (մոտ 0,4 խմ)։ Ջերմահարվել է 20 էլեկտրական հաշվիչ։