Ասուլիս. հայ գեղասահորդներն օլիմպիական մեդալներ վաստակելու շանսեր ունե՞ն

Հայաստանցի գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի ազատ ծրագրի ներկայացման ժամանակ (14 փետրվարի, 2022թ). Պեկին
Հունվարի 19-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի հնգակի չեմպիոն, NHK Trophy Գրան պրիի մեդալակիր, գեղասահքի միջազգային կարգի սպորտի վարպետ Վազգեն Ազրոյանի մամուլի ասուլիսը:
Sputnik
Թուրինի Օլիմպիադայում մեր հավաքականի դրոշակակիրը, որն այսուհետ մարզելու է հայ մարզիկներին, կներկայացնի գեղասահքը Հայաստանում հանրաճանաչ դարձնելու իր տեսլականը, կխոսի այն մասին, թե արդյոք մեր գեղասահորդների մեջ կան մարզիկներ, որոնք տեսանելի ապագայում կարող են հավակնել Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալների:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։