Արցախում ստեղծված հումանիտար ծանր վիճակը Միրզոյանը ներկայացրել է ՄԹ պետնախարարին

Արարարտ Միրզոյան
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայման հեռանկարներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր վիճակի մասին ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը խոսել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով:
Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, հերթական անգամ ցուցաբերելով իր կառուցողական մոտեցումը, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայման հեռանկարներին: