Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թեհրան

Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարը կմասնակցի Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 19-21-ը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան Թեհրան գործուղելու մասին որոշում է ստորագրել, որը հրապարակվել է e-gov.am հարթակում։
Որոշման մեջ նշված է, որ Ավանեսյանը Իրանում կմասնակցի Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովին։
Նախարարը վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն: