Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով Մեքսիկայի դիրքորոշումը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը
Մեքսիկացի պատգամավորը նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հետպատերազմյան իրադրության և Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ այսօր զրուցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը:
Ալեն Սիմոնյանն ու Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն
«Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում կայացած հանդիպմանն Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբայովին 2020 թվականի պատերազմում ունեցած հաղթանակի համար շնորհավորելը հակասում է Մեքսիկայի՝ ուժի չկիրառման, բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման եւ չմիջամտելու պաշտոնական դիրքորոշմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Բերենիսե Խուարես Նավառետեն նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան՝ հավելելով, որ համատեղ աշխատանքային օրակարգը կհեշտացնի փորձի փոխանակումն ու կակտիվացնի հաղորդակցման արդյունավետությունը: