44-օրյա պատերազմի գրեթե հազար մասնակիցներ նոր հմտություններ են ստացել

«Նոր էջ» նախաձեռնության դասընթացների ժամանակ
«Նոր էջ» նախաձեռնության շրջանակում ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն օգնում են 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցներին ավելի հեշտ և արագ ինտեգրվել աշխատաշուկայում։
Sputnik
44-օրյա պատերազմի 18-30 տարեկան գրեթե հազար մասնակից օգտվել են «Նոր էջ» ծրագրից։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին հնարավորություն ընձեռել ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ իրենց հետաքրքրող գործունեության ոլորտում: Այսպիսով, նրանք կկարողանան ավելի շուտ իրենց ուզած աշխատանքը գտնել:
«Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիան» (Armenian HR Association) մեկնարկել է «Նոր էջ» նախաձեռնությունը 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարին։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասոցիացիայի նախագահ և «Նոր էջ» ծրագրի նախաձեռնող Արփի Կարապետյանն ասաց, որ այսօրվա դրությամբ 2000 մարդ է գրանցվել, նրանցից 850-ն արդեն անցել են դասընթացները մոտ 15 ուղղություններով։
«Նոր էջ» նախաձեռնության դասընթացների ժամանակ
«Մենք արձանագրում ենք՝ կոնկրետ ինչ գործունեություն է հետաքրքրում մեր ծրագրի այս կամ այն մասնակցին։ Այսպես, ինչ-որ մեկին գրավում է ՏՏ ոլորտը, ինչ-որ մեկն ուզում է դաջվածքներ անող մասնագետ դառնալ և այլն: Այնուհետև համապատասխան կուրս կամ պարապմունք ենք ընտրում, չէ որ մեր ասոցիացիան ավելի քան 200 ընկերությունների է միավորում», - ասաց Կարապետյանը:
30-ամյա Ալեքս Թորոսյանը մասնագիտությամբ կինեզիոլոգ է։ Նա կամավոր է պատերազմի գնացել, բեկորային վնասվածքներ է ստացել։ Վերականգնումից հետո Ալեքսը անցել է վերապատրաստման մի քանի դասընթացներ և այժմ կրկին աշխատում է իր մասնագիտությամբ։
«Ես կողմ եմ, որ սովածին չ թե ձուկ տան, այլ ձուկ բռնել սովորեցնեն։ Այս նախաձեռնությունը արտացոլում է հայտնի ասացվածքը։ Ի վերջո, պատերազմի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում կայանալ ընտրված մասնագիտության մեջ։ Կան նաև բիզնես ծրագրեր, որոնք օգնում են տղաներին սեփական բիզնես ստեղծել»,- ասաց նա։
22-ամյա Միքայել Վասիլյանն իր հեթին ասաց, որ սովորում է ԵՊՀ-ում, ինչպես նաև զուգահեռ սովորում է «Նոր էջ» նախաձեռնության շրջանակում:
«Հիմա դժվար է միայն բուհն ավարտելուց հետո պատրաստի մասնագետ դառնալ։ Այս տեսանկյունից նման ծրագրերին մասնակցելը մեծացնում է աշխատանքի տեղավորման հնարավորությունները և հեշտացնում բանակից հետո բուհում և աշխատաշուկայում ինտեգրումը։ Ես զբաղվում եմ ՏՏ ոլորտով։ Արդեն անցել եմ դետալների մոդելավորման դասընթացներ, իսկ հիմա հաճախում եմ Picsart-ի (ֆոտո և վիդեո խմբագրման ծրագիր-խմբ.) դասընթացներին», - ավելացրեց Միքայելը։
1 / 5

«Նոր էջ» նախաձեռնության դասընթացների ժամանակ

2 / 5

«Նոր էջ» նախաձեռնության դասընթացների ժամանակ

3 / 5

«Նոր էջ» նախաձեռնության դասընթացների ժամանակ

4 / 5

«Նոր էջ» նախաձեռնության դասընթացների ժամանակ

5 / 5

«Նոր էջ» նախաձեռնության դասընթացների ժամանակ

Պատերազմի ավելի քան 50 մասնակիցների արդեն հաջողվել է գտնել իրենց ուզած աշխատանքը։ Իսկ «Նոր էջ» նախաձեռնությունը կշարունակվի նաև 2023 թվականին, քանի որ ամսական մոտ 25 մարդ ցանկություն է հայտնում օգտվել դրանից։