ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մաչեյ Չուրայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից։
«Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական կայունությանը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղված ծրագրերին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել դրա ընդլայնման հնարավորությունները:
Չուրան շնորհակալություն է հայտնել կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար: