Պայթյուն Զովունի գյուղի գազաբալոնի տեղադրման կետում. կան տուժածներ

Մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Զովունի գյուղի գազաբալոնի տեղադրման կետում պայթյուն է եղել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Պայթյուն Զովունի գյուղի գազաբալոնի տեղադրման կետում