Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են ՊՆ–ի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են ՊՆ–ի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պաշտպանության նախարարը և այլ պաշտոնյաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտպանության նախարարություն է այցելել գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:
Մհեր Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Խաչատրյանը
Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության իրականացրած բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին