Նիցցայում տարհանել են լիցեյում գտնվողներին՝ Ռուսաստանից կասկածելի ծանրոցի պատճառով

Նիցցա
Դեպքի վայր ժամանած սակրավորները տուփի մեջ ոչ մի պայթյունավտանգ բան չեն հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր առավոտյան տարհանել են լիցեյում գտնվողներին Ռուսաստանից եկած կասկածելի ծանրոցի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nice Matin թերթին։
Մասենա վարժարանի 1700 աշակերտներն ու 200 աշխատակիցները տարհանվել են կասկածելի ծանրոցի հայտնաբերումից հետո: Պարբերականի տվյալներով՝ ծանրոցը ստվարաթղթե տուփ էր, որը հասել էր Մոսկվայից, տուփի վրա ռուսատառ բառեր են։
Դեպքի վայր ժամանած սակրավորները տուփի մեջ ոչ մի պայթյունավտանգ բան չեն հայտնաբերել։ Կասկածելի առարկան ստուգելուց հետո աշակերտները վերադարձել են դասարաններ: Ծանրոցի պարունակության մասին չի հաղորդվում։