ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Թուրքական բանակը ևս 7 երկրների զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, «Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա ՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ղեկավարությամբ։ Զորավարժությունների մասնակիցների թվում են ադրբեջանցի զինծառայողներ։
Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաժը նշել է, որ զորավարժության նպատակը ռազմական գործողության ժամանակ համագործակցությունը խթանելն է, համակարգվածությունն ապահովելը, զորամիավորումների մարտական պատրաստությունը ստուգելը, կրակային և մանևրային սինխրոնիզացիան բարձրացնելու, տեղակայումները, սննդի մատուցումը, հագուստի ապահովման և թիկունքային աշխատանքների թեմաներով ուսուցումը։
Զորավարժությունները կանցկացվեն մինչև փետրվարի 2-ը։