ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակն են Անկարայում քննարկել Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
Բանակցությունների ընթացքում Աբդոլլահիանը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Նա նշել է, որ Թուրքիան Իրանի այն հարևաններից է, ում հետ ամենաջերմ հարաբերություններն ունեն։
Հիշեցնենք, որ իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, բազմիցս ասել են, որ դեմ են տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության՝ նկատի ունենալով ադրբեջանական ոտնձգությունները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։