Հնդկաստանի վարչապետի պաշտոնական թարգմանիչը Հայաստանում դեսպան է նշանակվել

Հնդկաստանի դրոշ
Նիլակշի Սախա Սինխան նաև Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար, վարչապետի թարգմանիչ Նիլակշի Սախա Սինխան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Տեղեկությունը հայտնում է PTC News-ը։
Սինխան տիրապետում է հինդիի, անգլերենի, բենգալերենի և ֆրանսերենի: Նա վարչապետին ուղեկցել է 14 արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։
Սինխան շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը։
Նիլակշի Սախա Սինխա
Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի գործող դեսպան Կիշան Դան Դևալը նշանակվել է 2019 թվականին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան