ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը Գագիկ Բարսեղյանին ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Բարսեղյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին 69 պատգամավոր, դեմ՝ 5։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի Հաշվեքննիչ պալատի նոր անդամի ընտրությանը։
Նշենք, որ Գագիկ Բարսեղյանը Գագիկ Բարսեղյանը 1999 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում։ 2002 թվականից նա աշխատել է ԱԺ-ում` որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ։ 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է: