Հայ մարմնամարզուհին միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Աննա Բադալյան
Աննա Բադալյանը օղակով, բուլավայով և ժապավենով վարժություններում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գեղարվեստական մարմնամարզուհի Աննա Բադալյանը Նորվեգիայում կայացած միջազգային մրցաշարում բազմամարտի արդյունքում զբաղեցրել է 2- րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հայ պատանի մարզուհին արծաթե մեդալ է նվաճել միայն գնդակով վարժությունում։ Իսկ օղակով, բուլավայով և ժապավենով վարժություններում նա նվաճել է ոսկե մեդալ։
Աննա Բադալյան
Նշենք, որ Աննա Բադալյանը Նորվեգիայում կայացած միջազգային մրցաշարի միակ հայ մասնակիցն է եղել։
Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ակումբ