ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Գերմանիայի պաշտպանության նոր նախարար կդառնա նախագահ Շոլցի կուսակից և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ՆԳ նախարար Բորիս Պիստորիուսը, հաղորդում է Spiegel-ը:
Քրիստինա Լամբրեխտը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը, հրաժարական է տվել հունվարի 16-ին։ Նույն օրը Շոլցն ընդունել է այդ որոշումը։
Լամբրեխտն իր որոշումը բացատրել է գերմանական լրատվամիջոցների ճնշմամբ։ Reuters-ն իր հերթին հիշեցրել է աճող թերահավատության և ԶԼՄ-ների ճնշման մասին, որը կապված է Ուկրաինայում մարտերի ֆոնին Լամբրեխտի՝ «գերմանական բանակը կարգի բերելու» ունակության հետ։