ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ավստրալիայի թենիսի բաց առաջնության (Australian Open) մի քանի խաղ հետաձգվել է շոգի պատճառով։ Այս մասին ասվում է Twitter–ում մրցաշարի կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
«Australian Open–ի մարզադաշտերում շոգը հասել է հինգերորդ մակարդակի, ինչի հետ կապված բաց կորտերում խաղերը կհետաձգվեն։ Սա նշանակում է, որ մրցաշարը կշարունակվի մինչև խաղերի զույգ թիվը կամ թայ–բրեյքի ավարտը։ Կորտերում նոր խաղեր չեն անցկացվի։ Մարզումների գործընթացը կորտերում ևս դադարեցվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցում է հայազգի ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը մրցումների երկրորդ փուլ է դուրս եկել։
Australian Open–ը կավարտվի հունվարի 29-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է։