Արսեն Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի «Չելսի». ԶԼՄ

Արսեն Զախարյանը. Արխիվային լուսանկար
«Չելսին» կշարունակի հետևել «Դինամոյի» հայ կիսապաշտպանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի անգլիական «Չելսի», հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լրագրող Ռոբերտ Օ'Քոնորին։
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Զախարյանի տրանսֆերով դեռ հետաքրքրված է «Չելսիի» ղեկավարությունը։ 2022 թվականի նոյեմբերին «Դինամոյի» տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինը լրագրողներին ասել էր, որ Զախարյանի տրանսֆերի հարցով «Չելսիի» հետ բանակցությունները դադարել են։
«Չելսին» կշարունակի հետևել «Դինամոյի» կիսապաշտպանին, սակայն այս պահին նրա տրանսֆերն առաջնահերթ չէ անգլիական ակումբի համար։
Սեպտեմբերի 1-ին «Դինամոն» հայտարարեց, որ Զախարյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից», սակայն մոսկովյան ակումբի վերահսկողությունից դուրս մի շարք տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել ֆուտբոլիստին տեղափոխել ամառային տրանսֆերային պատուհան։