Զինվորի տան տղաներից 4–ը ևս սեփական բիզնեսը կհիմնեն

Զինվորի տան տղաներից 4–ը ևս սեփական բիզնեսը կհիմնեն
Պատերազմի ժամանակ վիրավորված 38 տղաներ արդեն իրենց բիզնեսն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Զինվորի տան ևս 4 տղաներ սեփական բիզնեսը կհիմնեն։ Տեղեկությունը հայտնում է վերականգնողական կենտրոնի մամուլի բաժինը։

«Նարեկ Միրաքյանը Սյունիքի մարզում ըմպելիքի և ջրերի արտադրամաս կհիմնի, Հայաստան Մինասյանը՝ Գեղարքունիքի մարզում՝ պոնչիկանոց, Գոռ Սահակյանի բիզնես նախագիծը Շիրակում կահույքի արտադրամասի ստեղծումն է, Թեմուր Մաղսուդյանը մասնակի կնորոգի Ավան Առինջում գտնվող էկո հյուրատունը»,– տեղեկացնում են կենտրոնից։

Նշենք, որ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 38 երիտասարդներ արդեն իրենց բիզնեսն ունեն: Նրանցից 10-ը բիզնես են հիմնել 2022թ.-ին:
44-օրյա պատերազմում վիրավորվածների բուժման համար ԱՆ-ն 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացրել
Զինվորի տունն այս ծրագիրն իրականացնում է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Ի դեպ, նշված 4 տղաների բիզնես ծրագրերի իրականացմանը միացել է նաև «Դալմա Գարդեն մոլը»։
Երբեք չնահանջե՛ք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Զինվորի տան տղաներին