ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ուկրաինայից մեկնած նավը ծանծաղուտի մեջ է խրվել Բոսֆորի նեղուցում, այն փակ է երթևեկության համար։ Այս մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը։
«Ուկրաինայից դուրս եկած նավը Բոսֆորում` Սարիերի մոտ, ծանծաղուտի մեջ է խրվել։ Բոսֆորի նեղուցում երթևեկությունը դադարեցվել է, փրկարարական գործողությունները շարունակվում են», – հայտնում է հեռուստաալիքը։
Իշխանությունները խոստանում են նեղուցում երթևեկության վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն տրամադրել։