Քրեակատարողական ծառայության ղեկավար է վերանշանակվել Սերգեյ Ատոմյանը

Սերգեյ Ատոմյան
Սերգեյ Ատոմյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ղեկավարում է 2021թ. սեպտեմբերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար է վերանշանակվել Սերգեյ Ատոմյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար»,– ասված է հաղորդագրությունում:

Սերգեյ Ատոմյանը ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում:
2014-2017թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2012-2015թթ.–ին եղել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ, 2015-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ:
2019-2021թթ. Ատոմյանը ՀՀ ազգային ժողովի պատգամավոր է եղել, 23.06.2021-15.09.2021թթ.` ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:
2021թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ:
2022թ. հուլիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Արցախի Անվտանգության խորհուրդը մի քանի օր անց կրկին նոր քարտուղար ունի