Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հետ գերիների փոխանակման և այլ հարցեր

Պուտինը հայտարարել է Կիևի ապակառուցողական գծի մասին, որը շեշտը դրել է Արևմուտքի օգնությամբ մարտական գործողությունների ինտենսիվության ավելացման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցերը և փոխգործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ռուսական բնական գազի մատակարարման և Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծման հարցը։ Թուրքական կողմի նախաձեռնությամբ և հաշվի առնելով Անկարայում Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների վերջին շփումները, անդրադարձ կկատարվի գերիների, առաջին հերթին վիրավորների փոխանակման հարցին։
Էրդողանը Պուտինի հետ զրույցում կոչ է արել արդար որոշում կայացնել Ուկրաինայի հարցում
Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի ապակառուցողական գծին, որը շեշտը դրել է ռազմական գործողությունների ինտենսիվացման վրա՝ արևմտյան հովանավորների աջակցությամբ, որոնք ավելացնում են փոխանցվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ծավալները։
«Կիևի երեսպաշտ քաղաքականության օրինակ դարձավ Ուղղափառ Սուրբ Ծննդյան ժամանակահատվածում կրակը դադարեցնելու առաջարկը չընդունելը»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման և Ռուսաստանից պարենի ու պարարտանյութերի մատակարարումների վերականգնման վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 22-ի ստամբուլյան «փաթեթային» պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Բացի այդ, քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցերը, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ սկսելու` Անկարայի նախաձեռնության համատեքստում։ Ընդգծվել է նաև սիրիական կարգավորմանն աջակցելու գործընթացի շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքի գործնական նշանակությունը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 325-րդ օրը։