ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Տրամադրությունը կարող է ազդել մարզումների որակի և նիհարելու գործընթացի վրա։ Այս մասին անձնական բլոգում հայտարարել է հայտնի բժիշկ–սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։
«Թվում է, թե ինչ տարբերություն` հավանում ենք մենք մարզումները, թե ոչ։ Բայց տարբերություն կա։ Չէ՞ որ, եթե մարզվում եք հաճույքով, հետո առնվազն լավ տրամադրությունը պահպանվում է։ Իսկ դա նշանակում է` մկանային տոնուսը և էներգիայի ծախսը բարձր է մնում։ Բացի այդ, նման մարզումները կրկնելու ցանկություն է ծնվում», – նշել է փորձագետը։
Նա հավելել է, որ հաճույքով մարզվելու դեպքում մարդու մոտիվացիան պահպանվում է, իսկ դա օգնում է կարգավորել նաև սննդի ռեժիմը։
Սննդաբանի կարծիքով` պետք չէ մարզումների ժամանակ անել այնպիսի վարժություններ, որոնք չեք հավանում և դժվարությամբ են տրվում։ Այդ ամենը հանգեցնում է սթրեսի, իսկ սթրեսի ժամանակ մարդիկ սովորոբար սկսում են շատ ուտել։
Պետք է մարզվել հաճույքով, պետք է մարզվել հարմար ժամանակ, հարմար հագուստով` հաճելի վարժություններ կատարելով։