ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. 2022 թվականի դեկտեմբերի տվյալներով` ուսուցչի 258 թափուր հաստիք կա։ Ազգային ժողովում «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս ասաց ԱԺ իշխանական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
«ՀՀ-ում մինչև 100 աշակերտ ունեցող 429 դպրոց կա, որն ընդհանուր դպրոցների թվի 31.5 տոկոսն է կազմում։ Օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների վարչական աշխատողներին՝ դասավանդել արտամրցութային հիմունքներով այլ հանրակրթական հասատությունում։ Նման փոփոխություն է արվում` հաշվի առնելով թափուր հաստիքները չլրանալու հանգամանքը»,–ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով` փոփոխության միջոցով սահմանամերձ և գյուղական փոքր համայնքների սովորողներին հնարավորություն կտան ուսումնասիրել որևէ առարկա ոչ միայն առցանց, այլ նաև առկա ձևաչափով։
Միաժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ երբ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվում և այն չի համալրվում, ապա նախարարությունը ուսուցչական որակավորում ունեցող անձի կարող է գործուղել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ։
Նախարարը նշեց, որ կառավարությունը դրական է արձագանքել քննարկվող նախագծի առնչությամբ։