Դոնեցկի գնդակոծման ժամանակ ուկրաինական արկերը հայտնվել են սուպերմարկետում և դեղատանը

Արխիվային լուսանկար
Հրետակոծության հետևանքով վնասվել է նաև բնակելի տուն Դոնեցկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ուկրաինական արկերը Դոնեցկի գնդակոծության ժամանակ հարվածել են «Ավոսկա» սուպերմարկետի շենքին ու մսի կոմբինատի դիմացի դեղատանը։ տեղեկությունը իր Telegram ալիքում հայտնում է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Վնասվել է նաև բնակելի շենք»,-գրել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունից հայտնել էին, որ ուկրաինական զորքերը այսօր առավոտյան Դոնեցկի Կալինինսկի շրջանի ուղղությամբ 3 հրթիռ են արձակել:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 325-րդ օրը։