Դուք դեռ պետք է պատասխան տաք. Զախարովան` Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Անցյալ շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել էր Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցչի, որոնց թվում են կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` Քլևերլին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին դեռ պետք է պատասխան տա Կիևում նեոնացիզմին աջակցելու համար։ Նրա դեմ ռուսական պատժամիջոցները սահմանվել են հակառուսական կուրսի համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեծ Բրիտանիայի վարչապետը Կիևին խոստացել է զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումներ
Անցյալ շաբաթ Ռուսաստանը «ստոպ-ցուցակում» ընդգրկել էր Մեծ Բրիտանիայի 36 ներկայացուցչի, որոնց թվում են կառավարության մի շարք անդամներ, այդ թվում` Քլևերլին, ուժային գերատեսչությունների և լրագրողական կորպուսի ներկայացուցիչներ։ Քլևերլին հայտարարել էր, որ ուրախ է պատժամիջոցների տակ հայտնվել, «եթե դա է Ուկրաինայի ազատությանն աջակցելու գինը»:
«Ջե՛յմս, Դուք չե՛ք հասկացել։ Սա հակառուսական կուրսի և անհատական պատժամիջոցների համար է։ Իսկ Կիևի ռեժիմին և նեոնացիզմին աջակցելու համար Դուք դեռ պետք է պատասխան տաք»,-գրել է Զախարովան իր Telegram ալիքում։
Բացի Քլևերլիից, պատժամիջոցների տակ են հայտնվել գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերսը, բրիտանական զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության ղեկավարության և Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
«Ստոպ-ցուցակում» են հայտնվել նաև տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Մայքլ Գովը և Լանքասթերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը: