ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան խառը զույգը հրաձգության SSF GRAND PRIX միջազգային մրցաշարում 10մ տարածությունից, օդամղիչ ատրճանակ մրցաձևում գրավել է պատվավոր երկրորդ տեղը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Նույն զենքաձևի անհատական մրցումներում Էլմիրա Կարապետյանը եզրափակել է «հրաշալի յոթնյակը», իսկ Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 10–րդ հորիզոնականը:
Հրացանակիր Հրաչ Բաբայանը, ցավոք, եզրափակիչ ութնյակում չի ընդգրկվել։
Նշենք, որ մրցաշարը անցկացվել է Սլովենիայի Ռուսե քաղաքում։