Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱԿՀ Մշտական խորհրդի հատուկ նիստին

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում. Արխիվային լուսանկար
Միրզոյանը Վիեննայում հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով hունվարի 16-17-ը կլինի Վիեննա, հայտնում է ԱԳՆ։
Տեղեկացվում է, որ նախարարը մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
Միրզոյանը ԵԱՀԿ հատուկ նիստին հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։