ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ալպինիզմի հայկական ֆեդերացիան դարձել է IMTA-ի` լեռնային տուրիզմով զբաղվող միջազգային ալյանսի լիիրավ անդամ։ Տեղեկությունը հրապարակվել է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Նշված ալյանսը միավորում է ավելի քան 100 երկրի ալպինիստական կազմակերպությունների։
«Գլխավոր գրասենյակը Չինաստանում է, և մի շարք ծրագրեր կան հենց Չինաստանի հովանավորությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Անդամակցությունն անվճար հիմունքներով է։
Նշենք, որ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան գործում է 2011թ. փետրվարից: Ֆեդերացիան ստեղծվել է մեր երկրում ալպինիզմի և լեռնային տուրիզմի զարգացմանը և լեռնագնացության մշակույթի ձևավորմանը նպաստելու համար: