ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր որոշում է ստորագրել և խորհրդարանի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Հակոբ Հաջի-Հակոբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է` Հաջի-Հակոբյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածի հայրն է, դուստրը նույնպես խորհրդարանում է աշխատում՝ արտաքին հարաբերությունների վարչությունում:
Թերթն ավելի վաղ գրել էր, որ Հաջի-Հակոբյանը դատվածություն ունի. դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեղծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: