ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի տարբեր հատվածներում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Դրանցից ամենաուժգինը եղել է Էլազիգ նահանգի Սիվրիջե շրջանում` 4,7 մագնիտուդով։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
3,4 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել նաև Իզմիրի շրջանում` Էգեյան ծովի ափին։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։