ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Արտյոմովսկի հյուսիսային ծայրամասերում գրոհ սկսելու մասին

ՌԴ ՊՆ շենքը
Մեկ օրում ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 80 ուկրաինացի զինվորական, երկու տանկ, երեք զրահամեքենա և նույնքան ավտոմեքենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուս զինվորականները շարունակել են գրոհըԴոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ)՝ Արտյոմովսկի հյուսիսային շրջանում (քաղաքի ուկրաինական անվանումը՝ Բախմուտ)։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել են ՊՆ-ից։
Գերատեսչությունում նշել են, որ Դոնեցկի ուղղությամբ շարունակվել է նաև ռուսական գրոհը Սոլ երկաթուղային կայարանի շրջանում։
Մեկ օրում ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 80 ուկրաինացի զինվորական, երկու տանկ, երեք զրահամեքենա և նույնքան ավտոմեքենա։
Հունվարի 12-ին Ռուսաստանը լիակատար վերահսկողության տակ է վերցրեց Սոլեդար քաղաքը ԴԺՀ Բախմուտ շրջանում։ Դա, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, հնարավոր է դարձել հրետանու, գրոհային և բանակային ավիացիայի, ուկրաինական կազմավորումների ուղղությամբ հրթիռային զորքերի մշտական գրոհների շնորհիվ։ Ռազմական գերատեսչությունը հնարավոր է համարել, որ Սոլեդարի գրավումից հետո Ռուսաստանը կկարողանա արգելափակել և կաթսայի մեջվերցնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Արտյոմովսկում:
Հետագայում պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ Սոլեդարի քաղաքային թաղամասերի գրավումն իրականացվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գրոհային ջոկատների կողմից։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 324-րդ օրը։