Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ

Վախթանգ Կիկաբիձե. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը նշել է, որ Վախթանգ Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
«Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին: Իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին»,– ասել է վարչապետը:
Նա նշել է, որ Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։