Նեպալում կործանված օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են

Նեպալում ինքնաթիռ է կործանվել
Ընդհանուր առմամբ, օդանավում, տեղական իշխանության տվյալներով, 72 մարդ է գտնվել, այդ թվում՝ 4 ռուս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Նեպալում վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելոց news18 հեռուստաալիքին։
Նեպալում ՌԴ դեսպանատունը հայտնել է, որ օդանավում 4 ռուս է եղել։
«Եղել է 72 մարդ (ինքնաթիռում-խմբ.), որոնցից 4-ը անձնակազմի անդամներ էին, 68-ը՝ ուղևորներ, որոնցից 4-ը մեր երկրի քաղաքացիներ էին», - ասել է աղբյուրը ՌԻԱ Նովոստիին:
ATR 72 ուղևորատար ինքնաթիռն այսօր վթարի է ենթարկվել Պոկխարա քաղաքի հին և նոր օդանավակայանների միջև: Տեղական Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Կատմանդուից Պոկխարա էր թռչում։ Ինչպես հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ The Himalayan Times պարբերականի տվյալներով՝ աղետի վայրում արդեն հայտնաբերվել է առնվազն 32 մարմին։ Դեպքի պատճառները պարզվում են։