ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Նեպալի Պոխարա միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա 72 մարդ տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է The Kathmandu Post-ը։
Փրկարարական աշխատանքներ են տարվում, օդանավակայանը դեռ փակ է։
Ինքնաթիռը պատկանում էր Yeti Airlines ավիաընկերությանը։ Պարբերականը, հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին, հայտնում է, որընդհանուր առմամբ օդանավում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ:
Դեպքի պատճառները պարզվում են։